Հնդկաստանում առողջապահության նախարարն անտեսել է հիվանդանոցի կողքին ընկած մահամերձին (լուսանկարներ)

11:37 • 06.02.15

Հնդկաստանի Տելանգանա նահանգի առողջապահության նորանշանակ նախարարն իր անտարբերության ու սառնասրտության պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում:

 

Լաքշմա Ռեդի անունով պաշտոնյան, այցելելով երկրի բուժհաստատություններից մեկը, անտեսել է հիվանդանոցի կողքին ընկած մահամերձ մարդուն` պարզապես անտարբեր անցնելով նրա կողքով:

 

The new health minister in the Indian state of Telangana Laxma Reddy had completely ingored the dying man lying on the floor outside Osmania General Hospital

 

Հետաքրքրական է, որ Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցած միջադեպը համընկել է նախարարի պաշտոնավորման առաջին օրվա հետ, հայտնում է Daily Mail-ը:

 

 Mr Reddy had gone to investigate the way officials were tackling a severe swine flu outbreak in the region

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Ռեդին, այցելելով հիվանդանոց, կոչ է արել բժիշկներին ուշադիր լինել իրենց հիվանդների նկատմամբ, մինչդեռ ինքն անձամբ խուսափել է մեկնաբանել մահամերձ մարդուն անտեսելու դեպքը:

 

Mr Reddy was moved from the role of energy minister to take over the health portfolio after massive criticism of the government in central India's Telangana State for its poor handling of the swine flu epidemic but has come under fire himself for his seemingly callous indifference to a dying man