ԱՄՆ-ի «ամենագեղեցիկ» հանցագործը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
ԱՄՆ-ում կայացվել է Ջերեմի Միքս անունով հանցագործի դատավճիռը, ով ձերբակալությունից հետո հայտնի էր դարձել ամբողջ աշխարհում իր գեղեցիկ ու սեքսուալ արտաքինի շնորհիվ։ Կանանց հիացրել էր նրա լուսանկարը, որը ոստիկանությունը տեղադրել էր Facebook սոցկայքում, գրում է newsru.com-ը։
Կալիֆորնիայի դատարանը Միքսին դատապարտել է 27 ամսվա ազատազրկման՝ զենք պահելու համար։ 30-ամյա Միքսը պարտավոր է նաև վերականգնողական կուրս անցնել, որի համար նախատեսված է 500 ժամ։
Հիշեցնենք, որ Միքսը ձերբակալվել էր 2014թ. հունիսի 18-ին։ Ոստիկանները նրա մոտ զենք էին հայտնաբերել։










