Գյումրիի ակցիայի մասնակիցներից Մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել. Սոնա Տռուզյան
14.10
Գյումրիի ակցիայի մասնակիցներից Մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել. Tert.am-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Սոնա Տռուզյանն ասաց, որ Մնացական Ալեքսանյանը կասկածյալի կարգավիճակում է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։
13.17
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Tert.am-ին հայտնեց, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը, ով հունվարի 15-ին Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորման օրը Գյումրիում կայացած ակցիայի մասնակիցներից է, շուտով ազատ կարձակվի:
Նա նշեց, որ այս պահին վարույթն իրականացնող մարմինը կատարում է անհրաժեշտ ձևակերպումները խափանման միջոցը փոխելու համար:
Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը փետրվարի 4-ին ոստիկանություն էր տարվել որպես վկա, իսկ ավելի ուշ՝ ձերբակալվել:











