Նռնակի պայթյունից տուժած 3-ամյա փոքրիկը դեռ վիրահատարանում է

21:18 • 06.02.15

Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում պայթեցված նռնակից վնասվածքներ ստացած 3-ամյա Ելենա Դալլաքյանը դեռ վիրահատարանում է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանից: Նշենք, որ շուրջ 4 ժամ է՝ վիրահատությունը շարունակվում է:

 

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, փոքրիկի դայակի՝ տատիկի քրոջ ամուսինը՝ Մելիք Գալստյանը, վիճաբանելով կնոջ հետ, ինքնաշեն նռնակ է կիրառել, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել փոքրիկը և դայակը: Մելիք Գալստյանը բերման է ենթարկվել: