Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

11:09 • 06.02.15

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է gazeta.ru-ն:

 

Ժամը 9:55-ի դրությամբ Brent ապրանքանիշի մարտի ֆյուչերսների արժեքն աճել է 0,95 տոկոսով և կազմել է բարելի համար 57,11 դոլար: WTI ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսների գինը բարձրացել է 1,41 տոկոսով՝ մինչև բարելի համար 51,19 դոլար:

 

Փորձագետների կարծիքով՝ նավթի գների աճը ժամանակավոր է: «Նավթի արժեքի նվազումը բացատրվում է ԱՄՆ-ում նավթի պաշարների և մատակարարումների մասին հաղորդագրություններով: «Ցուլերի» և «արջերի» միջև պայքարը հավանաբար կշարունակվի, երբ հրապարակվեն ԱՄՆ-ում հորատման աշտարակների քանակի շաբաթական տվյալները»,- կարծում է Սինգապուրում CMC Markets-ի վերլուծաբան Նիկոլաս Տեոն:

 

Բորսայում «ցուլեր» ընդունված է անվանել նրանց, ովքեր փորձում են ակտիվների արժեքի աճի վրա գումարներ աշխատել: «Արջեր» են անվանում աճուրդների այն մասնակիցներին, որոնք փող են աշխատում շուկայի անկման վրա: