Փարաքարում 51-ամյա կնոջ են դաժանաբար սպանել

10:10 • 06.02.15

Փետրվարի 5-ին՝ ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել:


Մեկնած օպերատիվ խումբը Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 13 տան ննջասենյակում հայտնաբերել է նույն տան բնակչուհի, 1964 թ. ծնված Անահիտ Զաքևոսյանի դիակը` կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով:


Կատարվում է քննություն: