Հռոմի պապը թույլ է տվել թեթևակի խփել երեխաներին

09:26 • 06.02.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունելի է համարում երեխաներին պատժելու նպատակով նրանց թեթևակի խփելը: Միևնույն ժամանակ կաթոլիկների հոգևոր առաջնորդը հստակեցրել է, որ դա պետք է արվի բացառապես դաստիարակչական նպատակներով ու չպետք է ստորացնի երեխաների արժանապատվությունը:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, պոնտիֆիկոսը վերհիշել է, որ մի անգամ ամուսնական զույգերի հետ հանդիպման ժամանակ հայրերից մեկն ասել է, որ երբեմն իրեն թույլ է տալիս խփել երեխաներին, բայց երբեք չի հարվածում դեմքին:          

 

«Շատ լավ է, որ նա հարգում է երեխայի արժանապատվությունը: Եթե նա պատժում է երեխաներին, ապա անում է դա արդարացի»,-ասել է Պապը:

 

Աղբյուրը հավելում է, որ Ֆրանցիսկոս պապը մեկ անգամ չէ, որ խոսել է երեխաների պաշտպանության թեմայով: Նա վճռական պայքար է հայտարարել մանկապղծության դեմ, ինչպես նաև ներողություն է խնդրել այն հոգևորականների անունից, ովքեր նման ոտնձգություններ են կատարել: