Սաուդյան Արաբիան պատ է կառուցում Իրաքի հետ սահմանին

10:29 • 06.02.15

Սաուդյան Արաբիայի իշխանությունները սկսել են Իրաքի հետ սահմանին 900 կիլոմետր ընդհանուր երկարությամբ պատնեշի կառուցման աշխատանքները: Նախագծի իրականացումն ընթանում է ողջ թափով և կարող է ավարտվել դեռևս մինչև այս տարվա վերջ, գրում է korrespondent.net-ը:

 

«Սաուդյան պատը» կազմված կլինի ավանդական պատնեշներից և հսկողության բարձրտեխնոլոգիական համակարգերից: Ստեղծվում են հատուկ ավազե արգելքներ, որոնք դժվարացնում են մարդկանց և տեխնիկայի տեղաշարժը, այնուհետև պողպատե ցանկապատի տեսքով խոչընդոտ և փշալարի մի քանի շարք:

 

Սահմանամերձ գոտում կտեղադրվի 78 դիտորդական աշտարակ՝ զինված ժամանակակից SPEXER 2000 ռադարային համակարգով: Սարքերը կկարողանան հայտնաբերել շարժվող օբյեկտները 18-ից 36 կիլոմետր հեռավորության վրա՝ կախված նրանց չափից:

 

Դրանից բացի` պատը կունենա ստորգետնյա սենսորներ և գիշերային տեսանելիության տեսախցիկներ: Սահմանը խախտելու դեպքում անմիջապես կժամանեն զրահապատ մեքենաներով արագ արձագանքման խմբերը:

 

Պատը կհսկի միաժամանկ 3 հազար զինվոր` զրահապատ մեքենաներով:

 

Թագավորության սահմանապահ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ ալ-Գամդիի խոսքով՝ տվյալ նախագիծը պետք է ապահովի Սաուդյան Արաբիայի անվտանգությունը երկիր Իրաքից գրոհայինների ներթափանցումից: