Հարավային Կարոլինայի համալսարանում հրաձգության պատճառով դասախոս է սպանվել

21:46 • 06.02.15

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով դասախոս է զոհվել: Այս մասին հայտնում է Fox News-ը:

 

Հրաձգությունը տեղի է ունեցել համալսարանի կամպուսներից մեկում: Հրաձիգը մահացու վիրավորում է հասցրել 45-ամյա դասախոս Ռաջա Ֆայադին: Նա Կիրառական ֆիզիոլոգիայի բաժնի ղեկավարն էր, հաստ աղիքի քաղցկեղի մասնագետ: Կրակողի անունը չի հրապարակվում:

 

Համալսարանում դասերը չեն ընդհատվել, սակայն մոմավառություն է սկսվել, իսկ սոցցանցերում մարդիկ իրենց կարեկցանքն են հայտնում համապատասխան հեշթեգերով: