Արևային Իսպանիայում անսպասելիորեն ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)

08:50 • 06.02.15

Ձյան տեղումները հասել են մինչև Հարավային Եվրոպա։ Իսպանիայում օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում իջել է մինչև -10 աստիճան, ինչն այս վայրերի համար անսովոր է, գրում է Обозреватель-ը։

 

Բարսելոնայում օդերևութաբանները խոստանում են 2սմ ձյուն։ Իսկ Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան կղզիներում արդեն ձյուն է տեղում։

 

Որոշ ավտոճանապարհներ անսովոր եղանակային պայմանների պատճառով արգելափակվել են, և երթևեկությունը դադարեցվել է։

 

Իշխանությունները նախազգուշացում են արել արտակարգ եղանակային պայմանների մասին ամբողջ թերակղզում։ Բացառություն է արվել միայն Կանարյան կղզիների համար։

Солнечную Испанию внезапно завалило снегом: удивительные фото и видео - фото 1