Ուկրաինայի ճգնաժամի կողմերը համաձայնության են եկել Դեբալցևոյի մոտակայքում հրադադար հաստատելու շուրջ
Կիևի պաշտոնյաները և ռուսամետ անջատողականները հայտարարել են, որ համաձայնության են եկել մարտերի կենտրոնում հայտնված արևելյան Դեբալցևո քաղաքի մոտակայքում կարճատև հրադադար հաստատելու շուրջ, որպեսզի պաշարված խաղաղ բնակիչները կարողանան հեռանալ, հաղորդում է AFP-ն:
«Նրանք համաձայնել են ուրբաթ օրը հրադադար հաստատել Դեբալցևոյի մոտակայքում գտնվող տարածքում` քաղաքացիական բնակչության տարհանման համար»,- ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության պաշտոնյա Վյաչեսլավ Աբրոսկինը:
Անջատողականները հայտնել են իրենց լրատվամիջոցին, որ քաղաքի շուրջ հրադադարը կտևի 7 ժամ:










