ՄԱԿ-ում նշել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու անհրաժեշտ պայմանը

10:18 • 06.02.15

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը հայտարարել է, որ Ուկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու մասին որոշումը կարող է կայացնել միայն կազմակերպության Անվտանգության խորհուրդը, սակայն դրա համար պետք է լինի ներգրավված երկրից հայտ: Այդ մասին նա ասել է հինգշաբթի օրը կայացած համաժողովի ժամանակ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությանը:

 

Հակի խոսքով՝ խաղաղարարական ներկայության մասին որոշումը պետք է կայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների կողմից:

 

«Մենք տեղյակ չենք այդ հարցի վերաբերյալ այս փուլում Անվտանգության խորհրդում քննարկումների մասին»,- հավելել է նա: