Զառիթափում երկհարկանի տուն է այրվել. տեղի ուժերով դուրս է բերվել բնակչի դին

16:14 • 06.02.15

ՀՀ ՏԿ ԱԻ նախարարություն այսօր ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում այրվում է երկհարկանի տուն, ներսում քաղաքացի կա:


Նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել  ՄՓՎ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ժ. Ա.-ի (ծնվ. 1930 թ.) դին դուրս է բերվել տեղի ուժերով:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.53-ին, մարվել` 15.03-ին։ Այրվել է ննջասենյակը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր: