Չինաստանում առգրավվել է Հոնկոնգի ղեկավարի դիմանկարով զուգարանի թղթի 7600 գլանափաթեթ

14:59 • 07.02.15

Չինաստանի իշխանություններն առգրավել են Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Լյան Չժենինի դիմանկարով զուգարանի թղթի 7.600 գլանափաթեթ, գրում է The South China Morning Post-ը:

 

Բացի այդ, առգրավվել է նաև նրա դիմանկարով 20 000 տուփ անձեռոցիկ: Այդ թղթային արտադրանքները Հոնկոնգի Դեմոկրատական կուսակցությունը նախատեսում էր վաճառել լուսնային օրացույցով Նոր տարվա տոնին՝ 2015-ի փետրվարի 19-ին:

 

Անցյալ տարի դեմոկրատները մոտ 12 900 դոլար էին ստացել՝ վաճառելով Լյան Չժենինի դիմանկարով զուգարանի թղթի 4 000 գլանափաթեթ: