Բժիշկները պայքարում են նռնակի պայթյունից տուժած երեխայի թե՛ կյանքի, թե՛ նրա ծայրանդամների պահպանման համար

10:59 • 07.02.15

Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում պայթեցված նռնակից վնասվածքներ ստացած 4 -ամյա Ելենա Դալլաքյանը  երեկ զարկերակային անոթների   8 ժամանոց վիրահատության է ենթարկվել՝ բժիշկ Արտավազդ Սահակյանի ղեկավարությամբ:


Այս մասին   Tert.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը: «Երեխայի կյանքին լրջագույն վտանգ է սպառնում, ինչպես նաև ծայրանդամներին»,- ասաց Նիկոլայ Դալլաքյանը:


Ի պատասխան հարցի, թե երեխայի ոտքերը կպահպանվեն, բժիշկն ասաց, որ ժամանակ է հարկավոր՝ հասկանալու համար:


Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, Մելիք Գալստյանը վիճաբանելով կնոջ հետ, ինքնաշեն նռնակ է կիրառել, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել փոքրիկը և  վերջինիս կինը՝ Անահիտ Խաչատրյանը: Մելիք Գալստյանը բերման է ենթարկվել: