Կամբոջայում 2 ամերիկուհու ձերբակալել են` տաճարում էրոտիկ լուսանկարներ անելու համար
Կամբոջայի իրավապահ մարմինները ձերբակալել են ԱՄՆ-ի երկու երիտասարդ քաղաքացու` Անգկոր վանական համալիրում էրոտիկ լուսանկարներ անելու համար, հայտնում է Agence France-Presse-ը:
Ինչպես հայտարարել են տեղական իշխանությունները, 20 և 22 տարեկան քույրեր Լինդսի և Լեսլի Ադամսները ձերբակալվել են, երբ Պրեա-Կան տաճարում նրանց տեսել են տեսախցիկի առաջ կիսամերկ լուսանկարվելիս:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ հավանաբար զբոսաշրջիկները տեղյակ չեն եղել, որ Անգկորը Կամբոջայի սրբատեղին է: Ամերիկուհիներն ընդունել են իրենց մեղքը` ասելով, որ մեծ սխալ են թույլ տվել նման արարքով:
Ավելի վաղ համանման իրավախախտումների համար պայմանական ազատազրկման են դատապարտվել ֆրանսիացիներ, որոնց արգելվել է մուտք գործել Կամբոջա 4 տարով:










