Ինդոնեզիայում 200 ուղևոր տեղափոխող նավ է անհետացել
Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են, որ չեն կարողանում հայտնաբերել 197 ուղևոր տեղափոխող նավի գտնվելու վայրը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ նավի կործանման մասին պաշտոնական հաստատում չկա:
Ենթադրաբար` աղետը տեղի է ունեցել ինդոնեզական Արևելյան Կալիմանտան նահանգի ափերին:
Որոնումները շարունակվել են ողջ գիշեր, սակայն արդյունքների մասին չի հաղորդվում:











