«Իսլամական պետությունը» մտադիր է մարդկանց առևանգել հարևան պետություններից
Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նախատեսում է մարդկանց առևանգել հարևան երկրներից, օրինակ` Լիբանանից ու Հորդանանից, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ զինյալները մտադիր են տեղաբնակների, ինչպես նաև արևմտյան երկրներից այնտեղ ժամանածների առևանգել:
Ներկայում ահաբեկչական խմբավորման մոտ պատանդ պահվողների թիվն անհայտ է, քանի որ առևանգվածների հարազատները փորձում են խուսափել այդ մասին բարձրաձայնելուց՝ նրանց ավելի մեծ վտանգի չենթարկելու համար:
Աղբյուրները նշել են, թե Ռաքքա շրջանում զինյալները ֆինանսավորում ունեն, որն անհրաժեշտ է մարդկանց սահմանն անցկացնելու համար:
Խմբավորման՝ Եգիպտոսում գործող ստորաբաժանումը պլաններ է մշակում արևմտյան երկրների քաղաքացիների առևանգելու համար:










