Ուկրաինայի ճգնաժամը ռազմական ճանապարհով չի լուծվի. Մերկել
Ուկրաինայի ճգնաժամը ռազմական ճանապարհով չի լուծվի, սակայն Ռուսաստանը պետք է իր ներդրումն ունենա հակամարտության կարգավորման հարցում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում տեղի ունեցող անվտանգության համաժողովի ընթացքում:
«Մենք ցանկանում ենք Եվրոպայում անվտանգություն ստեղծել Ռուսաստանի հետ, այլ ոչ Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է կանցլերը:










