Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը ԵԱՀԿ ղեկավարության հետ

16:20 • 07.02.15

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:


«Մենք տեղեկացրել ենք ԵԱՀԿ նախագահ Դաչիչին և գլխավոր քարտուղար Զանիերին Լեռնային Ղարաբաղում զարգացող իրադարձությունների վերաբերյալ: Մենք բոլորս համաձայն ենք, որ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը»,- գրել է ամերիկացի համանախագահը՝ հաղորդագրությունն ուղեկցելով հանդիպումից լուսանկարով:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 5-ին Մյունխենում հանդիպում են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: