Ուկրաինայի հարցում փոխզիջման բացակայությունը կհանգեցնի պատերազմի. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ գիտի, թե ինչով կավարտվի Ուկրաինայի հակամարտությունը, եթե ձեռք չբերվեն կարգավորման ուղղությամբ համաձայնություններ, գրում է gazeta.ru-ն:
Օլանդը հայտարարել է նաև, որ Մոսկվայում նախօրեին կայացած բանակցություններն Ուկրաինայում պատերազմից խուսափելու վերջին հնարավորություններից է:
«Ես կարծում եմ, որ դա վերջին հնարավորություններից է: Եթե մենք չհասնենք կայուն խաղաղ համաձայնագրի հարցում հաջողության, մենք շատ լավ գիտենք սցենարը… Դա կոչվում է «պատերազմ»»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ մեկնաբանելով հակամարտության հարցում փոխզիջման հնարավոր բացակայությունը:
Ավելի վաղ Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ժամանել է Մոսկվա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու:










