Ուղևորները հրաժարվել են թռչել մալայզիական օդանավով՝ լսելով, թե ինչպես են օդաչուները վիճում

17:30 • 07.02.15

Մոտ 20 ուղևոր թռիչքից րոպեներ առաջ դուրս է եկել մալայզիական օդանավից՝ հրաժարվելով թռչել, երբ լսել է խցիկում օդաչուների վիճաբանության ձայնը, գրում է The Daily Mail-ը:


Բարձր վիճաբանությունը վախեցրել է ուղևորներին, երբ հինգշաբթի օրը Մալայզիայում գտնվող Malindo Air ընկերությանը պատկանող օդանավը պետք է թռիչք կատարել Պենանգի օդանավակայանից Կուալա Լումպուր ուղղությամբ:


Օդաչուից հնչած ներողությունից հետո, օդանավից դուրս եկած ուղևորների մի մասը համաձայնել է վերադառնալ, բայց յոթը հրաժարվել է թռչել:

 

Փոքր միջադեպերը, ինչպես օրինակ՝ օդանավերի վրա շարժիչից եկող տարօրինակ ձայները անհանգստություն են առաջացնում բազմաթիվ մալայզիացիների մոտ MH370-ի անհետանալուց և MH17-ի կործանումից հետո, գրում է թերթը: