Քաղաքականությանը մի խառնվի. Ռազմիկ Դավոյանի եղբայրական խորհուրդը Ժիրայր Սեֆիլյանին

13:46 • 07.02.15

Գրող Ռազմիկ Դավոյանը ճանաչում է Ժիրայր Սեֆիլյանին որպես հերոս, սակայն որպես ավագ եղբայր խորհուրդ է տալիս քաղաքականությանը չխառնվել։


«Ես ճանաչում եմ Ժիրայր Սեֆիլյանին,  ինչպես նաև Մոնթե Մելքոնյանին, ավելին, Մոնթե Մելքոնյանը Հայաստան եկել է անձամբ իմ հրավերով։ Հայաստան է եկել, մեր տնից էլ ուղարկել եմ Ղարաբաղ։ Հիմա խնդիրն այն է, որ Ժիրայրը Սեֆիլյանը, որ իսկապես քաջ մարտիկ է, լավ կռվող է, թող զբաղվի Արցախի և Հայաստանի  պաշտպանությամբ, քաղաքականության մեջ չպետք է մտնի, որովհետև յուրաքանչյուր այդ տեսակ երևացող անհատի  վերաբերմունքը քաղաքական արատավոր շրջաններ փորձում են օգտագործել իրենց շահերի օգտին»,- հրավիրված ասուլիսին նշեց նա:


Ռազմիկ Դավոյանը շեշտեց, թե ինքը կռված տղաների գործը շատ բարձր է գնահատում։ «Գտնում եմ, որ մեր ինքնագոյության պայքարում շատ կարևոր մարդիկ են, բայց  որպես իրենց ավագ եղբայր, որպես մեկն իրենցից, խորհուրդ եմ տալիս, որ քաղաքականությանը չխառնվեն»,-նշեց նա։