Ուկրաինացի զինվորները կարող են գրավել ողջ Ռուսաստանը. Սաակաշվիլի

13:24 • 07.02.15

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե ուկրաինացի զինծառայողները կարող են գրավել ողջ Ռուսաստանը, տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը:

 

«Եթե նրանց համապատասխան գիտելիքներ ու զենք տան, նրանք կարող են գրավել ողջ Ռուսաստանը»,- հայտարարել է նա:

 

Գործչի կարծիքով` գլխավորը, որ խանգարում է Ուկրաինայի զինված ուժերին, հնացած հակատանկային զենքերն են:

 

«Սակայն ԱՄՆ-ն ավելի արդիականներն ունի, և եթե դրանք տրամադրվեն և Ուկրաինան վնասի առաջին 50 ռուսական տանկերը, ամեն ինչ այլ կերպ կլինի»,- կարծում է Սաակաշվիլին:

 

Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ն պատրաստ է նաև անօդաչու թռչող սարքեր ու մարտունակ հրետանի տրամադրել ուկրաինական բանակին: