Սաակաշվիլին պատմել է «ողջ Ռուսաստանը գրավելու» Ուկրաինայի հնարավորությունների մասին

23:58 • 07.02.15

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ ժամանակակից զենքի առկայությամբ ուկրաինական բանակը կարող է գրավել ամբողջ Ռուսաստանը:


«Ուկրաինայի գլխավոր խնդիրը հնացած հակատանկային սպառազինումն  է, սակայն ավելի նորը կա ԱՄՆ-ում, և եթե նրանք հատկացնեն դա, Ուկրաինան կկործանի առաջին  50 ռուսական տանկն, ու ամեն ինչ այլ կերպ կլինի: Ամերիկացիները պատրաստ են տալ այդ սպառազինումը, պատրաստ են տալ անօդաչու սարքեր և հրետանի», -  INTERFAX.RU-ի փոխանցմամբ` ասել է Սաակաշվիլին` շաբաթ ուկրաինական 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:


«Մեր սպաները, որոնց վերապատրաստել են ամերիկացիները, այժմ վերապատրաստում են ձեր զինվորականներին», - ընդգծել է Սաակաշվիլին: