Ուկրաինան կոլապսի եզրին է. Սորոս

17:20 • 07.02.15

Ուկրաինան ֆինանսական կոլապսի եզրին է, որը կանխելու համար ԵՄ-ն պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի. շաբաթ օրը Մյունխենում հայտարարել է Open Society Foundations-ի հիմնադիր և ղեկավար, մուլտիմիլիարդատեր Ջորջ Սորոսը. հաղորդում է korrespondent.net-ը:

 

«Ուկրաինան բացի պատերազմի դժվարություններից գտնվում է նաև ֆինանսական կոլապսի եզրին: Եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն կկորցնի Ուկրաինան: Եվրամիությունը պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի այդ կոլապսը կանխելու համար»,- ասել է նա:

 

Ընդ որում՝ Մյունխենի համաժողովին պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստ է Ուկրաինան մեկ միլիարդ դոլարի դրամաշնորհ տալ, ամերիկացի մուլտիմիլիարդատերը պատասխանել է. «Ամեն մեկն իր գործը պետք է անի: Ես տրամադրում եմ իմ առանձին միլիոնները»: