Վենեսուելայում պետական հսկողության տակ է առնվել մասնավոր սուպերմարկետների ցանցը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրահանգել է Սննդամթերքի պետական գործակալության հսկողությանը փոխանցել Dia Dia սուպերմարկետների մասնավոր ցանցը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագահի խոսքով՝ ցանցը պետական հսկողության տակ առնելու մասին որոշումը կայացվել է առաջին անհրաժեշտության ապրանքների սպեկուլյացիաներին դրա ղեկավարության մասնակցության ապացույցներ ձեռք բերելուց հետո:
Ստուգումներ են անցկացվել նաև դեղագործական ցանցերից մեկի դեղատներում: Ցանցերի սեփականատերերը ձերբակալվել են երկրի կառավարության դեմ «տնտեսական պատերազմ» իրականացնելու մեղադրանքով:
Նախագահը մեղադրում է բիզնես ոլորտին կառավարության որոշումները բոյկոտելու համար: Ընդդիմությունն, իր հերթին, մեղադրում է երկրի իշխանություններին ոչ արդյունավետ քաղաքականություն վարելու համար, ինչը հանգեցրել է հսկայական գնաճի և ապրանքների կտրուկ դեֆիցիտի:










