Մինսկում Ուկրաինայի հարցով հանդիպումը կկազմակերպվի հավուր պատշաճի. Լուկաշենկո

17:35 • 08.02.15

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկում Ուկրաինայի հարցով «նորմանդական ձևաչափով» հանդիպումը չորեքշաբթի կկազմակերպվի հավուր պատշաճի` «մեր ընդհանուր տանը հանգստության հասնելու համար», գրում է РИА Новости-ն:

Դիմելով Բելառուսի Նախագահին` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Ես կխնդրեի Ձեզ օգնել մեզ՝ անցկացնել այդ հանդիպումը, ինչպես դա արել եք մինչ այժմ` սիրով տրամադրելով մինսկյան հարթակը»: 

«Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն զանգահարել է ինձ մի քանի րոպե առաջ և նույնպես ասել այդ մասին»,- ասել է Լուկաշենկոն: