Պռոշյան գյուղի մոտակայքում BMW-ն գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

18:09 • 08.02.15

Այսօր ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿ ԱԻ նախարարության կայքը։ 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 71 ZZ 111 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ վնասելով մոտակա գազատար խողովակը. արտահոսք չկա:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել քարշակին: