Կիպրոսը Ռուսաստանին թույլ կտա օգտագործել իր ռազմաբազան
Կիպրոսը Ռուսաստանին թույլ կտա օգտագործել Պաթոսի իր ավիաբազան: Սրա մասին հայտնում է RBC Daily-ն՝ վկայակոչելով այդ երկրի նախագահի հայտարարությունը: Խոսքը տարհանման գործողություններ, լիցքավորման ժամանակ և այլ ծառայությունների շրջանակներում բազայից օգտվելու հնարավորության մասին է:
Նախագահ Նիկոս Անաստասիադիսը տեղական թեթրին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր է կնքվելու փետրվարի 25-ին Մոսկվա իր այցի ժամանակ: Կիպրոսի նախագահն ասել է, որ այդ երկիրը ցանկանում է խուսափե Եվրոպա - Ռուսաստան հարաբերությունների վատթարացումից:
Նա ասել է, որ գոյություն ունեցող համագործակցության հին պայմանագիրը կթարմացվի նորով: Դրանից բացի Ռուսաստանին «Անդրեաս Պապանդերու» ավիաբազայի օգտագործման լրացուցիչ հնարավորություններ կտրվեն»:
Նույն ավիաբազան տրամադրվում է նաև այլ երկրների՝ Ֆրանսիային ու Գերմանիային:










