Կոլումբիացի ապստամբները «Միսս Տիեզերքին» հրավիրել են խաղաղության բանակցություններին

22:22 • 08.02.15

Կոլումբիայի ապստամբները նոր «Միսս Տիեզերքին» հրավիրելեն մասնակցելու խաղաղության բանակցություններին: Այս մասին հայտնում է The Time-ը՝ վկայակոչելով ՖԱՐԿ-ի՝ կոլումբիացի ապստամբների կայքի հայտարարությունը:

Հայտարարության մեջ ասված է, որ Կոլումբիայի զինված հեղափոխական ուժերը լիակամ են՝ արձագանքել խաղաղության հարցում գեղեցկուհու մտահոգություններին և սպասում են նրա հաստատմանը:

22-ամյա Վեգան առայժմ չի արձագանքել այս հրավերին: Նախկինում նա իր շահագրգռվածությունն էր հայտնել՝ լուծված տեսնել հակամարտությունն իր երկրի իշխանությունների ու ապստամբների միջև: Այդ հակամարտության 50 տարիների ընթացքում ավելի քան 200,000 մարդ է զոհվել: