Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո հրաբուխը (լուսանկարներ)
Գվատեմալայում շաբաթ ժայթքել է Ֆուեգո հրաբուխը, ինչն ստիպել է տեղի իշխանություններին փակել տեղի La Aurora օդանավակայանը, գրում է kommersant.ru-ն:
Աղետների նվազեցման և համակարգման ազգային գրասենյակի մամուլի խոսնակ Դավիդ դը Լեոնն ասել է, որ իշխանությունները կոչ են արել բնակչությանը զգուշանալ, սակայն, ոչ մի տարհանում չի իրականացվել:
Նա նաև նշել է, որ օդանավակայանի փակման հիմնական պատճառը թռիչքուղում մեծ քանակությամբ մոխրի առկայությունն է:
Առայժմ պարզ չէ, թե որքան ժամանակ այն փակ կմնա, քանի որ անհրաժեշտ է մաքրել թռիչքուղին:
Գվատեմալայում գտնվող հրաբուխը ծովի մակերեսից ունի 3 763 մետր բարձրություն:














