Քիմ Քարդաշյանի խորթ հայրը խոշոր ավտվթարի մասնակից է դարձել (լուսանկարներ)
Հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը` նախկին օլիմպիական մարզիկ Բրյուս Ջեները, երեկ կեսօրին ավտովթարի մասնակից է դարձել Մալիբուում, հայտնել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի ոստիկանությունից, գրում է USA TODAY-ը:
Ավտովթարը տեղի է ունեցել չորս ավտոմեքենայի բախման հետևանքով, ինչը խլել է մի կնոջ կյանք,ևս 7 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ջեների խոսնակ Ալան Նիերոբը ասել է, որ Բրյուս Ջեները անվնաս է մնացել, սակայն, լրացուցիչ մանրամասներ տրամադրել հրաժարվել է:
















