Մոսկվայի օդանավակայաններում առատ ձյան պատճառով 75 թռիչք է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով տասնյակ թռիչքներ են հետաձգվում, գրում է Interfax-ը:
Ինչպես նշվում է «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում, ներկա դրությամբ ուշացնում է 43 թռիչք։ Մեկ ժամանող թռիչք չեղարկվել է:
«Դոմոդեդովո» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում հետաձգվում է 10 թռիչք, ինչպես նաև 11 ժամանող թռիչք: Մեկ ժամանող և մեկ մեկնող թռիչք չեղարկվել են:
«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է մեկ մեկնող թռիչք և 7 թռիչքի ժամանումը:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Tert.am—ին հայտնեցին, որ Մոսկվայից Երևան ժամանակող ոչ մի թռիչք չի ուշացել։










