Պանդաները վիճաբանել են չինական արգելոցում (տեսանյութ)

15:04 • 08.02.15

Չինական Չենդու քաղաքում գտնվող Կենդանիների ուսումնասիրությունների կենտրոնում պանդաները զանգվածային վիճաբանություն են ունեցել:


Նրանց կռիվը գրանցել են տեսախցիկները, որոնք թույլ են տալիս իրական ժամանակի ռեժիմով հետևել պանդաներին, գրում է Комсомольская правда-ն:


Պանդաների վիճաբանության հոլովակը YouTube-ում արդեն հայտնի է դարձել` ունենալով ավելի քան 700.000 դիտում:


Ինչպես երևում է ձայնագրությունում` նախ վիճաբանում են 4 պանդաները, այնուհետև նրանց է միանում ևս մեկը: Թե ինչն է արջերի վեճի պատճառը եղել, հայտնի չէ: