Վրաստանը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Իրակլի Ղարիբաշվիլի

12:48 • 08.02.15

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանի հետ բանակցություններ վարել, այս մասին ասվում է Վրաստանի կառավարության կայքում:


Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ նման հանդիպում իրականացնելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ պատրաստվել: Ղարիբաշվիլին նաև նշել է, որ մյունխենյան հանդիպման հիմնական նպատակը որոշակի արդյունքի հասնելն է:


Վրաստանի վարչապետն իր ելույթում ևս մեկ անգամ դատապարտել է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, ինչպես նաև Մոսկվայի և աբխազական իշխանությունների հետ դաշնակցային պայմանագրի ստորագրումը: