Սլովակիայում ձախողվել է նույնասեռ ամուսնությունների մասին հանրաքվեն
Սլովակիայում քվեարկողների չներկայանալու պատճառով չկայացած է ճանաչվել հանրաքվեն, որի ժամանակ քաղաքացիները պետք է կողմնորոշվեին, թե ինչպես են վերաբերվում նույնասեռ ամուսնություններին և նրանց կողմից երեխայի որդեգրմանը, գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 21,4 տոկոսը:
Հանրաքվեի արդյունքները իրավական ուժ կարող են ստանալ միայն քվեարկողների 50 տոկոսի ներկայանալու դեպքում:
Հանրաքվեի թերթիկում առաջարկվում էր «կողմ» կամ «դեմ» դիրքորոշում հայտնել հետևյալ երեք կետերին՝ «կարո՞ղ է արդյոք ամուսնությունը լինել միայն տղամարդու և կնոջ միջև», «նույնասեռական զույգերն ունե՞ն արդյոք որդեգրելու իրավունք» և «կարո՞ղ են արդյոք ծնողները թույլ տալ իրենց երեխաներին բացակայելու սեռական կրթության և էվթանազիայի մասին դասերից»:
Նրանք ովքեր ներկայացել էին հանրաքվեին կողմ են քվեարկել բոլոր երեք կետերին:










