Գյումրիում մայրն աղջկան գտել է կախված վիճակում. Pastinfo.am
Գյումրիի Անի թաղամասում 24-ամյա Ժ.Ս.–ն ինքնասպանություն է գործել, ինչի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ինքնասպանության հասցնելու համար, տեղեկացնում է Pastinfo.am–ը:
1991 թվականին ծնված Ժ.Ս.–ի դիակը փետրվարի 8-ին գտել է մայրը` զգեստապահարանի վերևի հատվածից կախված:
Երիտասարդ աղջիկը սովորում էր Գյումրու գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի բաժնում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում ։










