Հանրային հեռուստաընկերության հաղորդավարն արժանացել է BBC-ի լրագրողական մրցանակի
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Բարդ երկուշաբթի» ծրագրի հեղինակ-հաղորդավար, լրագրող Տիգրան Դանիելյանն արժանացել է Եվրամիության Արևելյան գործընկերության և BBC-ի համատեղ «Մեդիահարևանություն» ծրագրի հեռուստատեսության ոլորտի մրցանակին:
Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Մեդիահարևանություն» ծրագիրը մեկնարկել է դեռևս երեք տարի առաջ, որի շրջանակներում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, իրականացվել են վերապատրաստման դասընթացներ, մասնակից լրագրողները ներկայացրել են իրենց աշխատանքները:
Ներկայացված աշխատանքների արդյունքում էլ ընտրվել են յուրաքանչյուր անվանակարգի լավագույն լրագրողները: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին Բրյուսելում:










