Մոսկվայում հայը կծել է հարևանի ականջը
Մոսկվայի հյուսիսում ձերբակալվել է հայ երիտասարդ, որը վիճաբանության ընթացքում կծել է հակառակորդի ականջը, տեղեկացնում է «БалтИнфо»-ն:
Ինչպես նշել է իրավապահ մարմինների աղբյուրը, նախօրեին ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ քաղաքային հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ, ում աջ ականջախեցին անդամահատված է եղել:
Բժիշկները պատմել են, որ փափուկ մասերում պահպանված են եղել մարդու ատամների հետքեր:
Մի քանի ժամ անց մոսկվացի տղամարդու բնակված շենքի մեկ այլ բնակարանում ձերբակալել են 25-ամյա երիտասարդի, ով խոստովանել է, որ առավոտյան 6-ին վիճաբանության ընթացքում կծել է հարևանի ականջը, ինչից հետո գնացել է քնելու:
Տուժածը գտնվում է վիրահատական բաժանմունքում: Քրեական գործ է հարուցվել՝ «Առողջությանը միջին ծանրության վնասվածք հասցնելու» հոդվածով:
Խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրությունը:










