Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե

12:59 • 09.02.15

Երևան քաղաքի բնակիչ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինս ճանաչել  է տուժող: Կատարվում է քննություն՝ պարզելու ինչպես նրա առևանգման, այնպես էլ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:


Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:


Հիշեցնենք, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին:


Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: