Կահիրեի ֆուտբոլի մարզադաշտում բախումների հետևանքով 22 մարդ է մահացել (տեսանյութ)

13:49 • 09.02.15

Առնվազն 22 մարդ է մահացել Կահիրեի ֆուտբոլի մարզադաշտում երկրպագուների և անվտանգության ուժերի բախման հետևանքով, գրում է euronews.com-ը:

 

Արդեն շատերը գտնվել են մահացած վիճակում, երբ ոստիկաններն արցունքաբեր գազով սկսել են ցրել բազմությանը:

 

«Զամալեկ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փորձել են առանց տոմսերի ներխուժել մարզադաշտ, որտեղ անցկացվել է «Զամալեկի» և մրցակից «Էնպի» ֆուտբոլային ակումբերի հանդիպումը:

 

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց այցելության են եկել երկրպագուների ցնցված հարազատներն ու բարեկամները:

 

Դեպքից անմիջապես հետո Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ անժամկետ հետաձգում է ազգային լիգայի առաջնությունը:

 

Նման ֆուտբոլային բախումները հաճախ վտանգավոր անկարգությունների են վերածվում Եգիպտոսում: