ՊՆ զորամասի հրթիռահրետանային սպառազինության պետին մեղադրանք է առաջադրվել

12:19 • 09.02.15

ՀՀ պաշտպանության նախարարության 54574 զորամասի հրթիռահրետանային սպառազինության պետ Գրիգորի Նադիրյանին մեղադրանք է առաջադրվել, այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։ 


ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրթիռա-հրետանային սպառազինության պետ Գրիգորի Նադիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 375 և 376 հոդվածների առաջին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա, հանդիսանալով  պաշտոնատար անձ, կատարել է իշխանազանցություն:


2010 թվականի մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում «Նուբարաշեն» հրաձգարանի ղեկավարման կետի աշտարակի մոտակայքից գտած ռազմական գույք հանդիսացող 1 հատ ՍԿ լրակազմ զրահաբաճկոնի, 1 հատ զրհաբաճկոնի դատարկ պայուսակի, 2 հատ կևլարե սաղավարտների փաստի մասին սահմանված կարգով ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարին տեղեկացնելու, որից հետո դրանք սպառազինության վարչության պահեստ տեղափոխելու փոխարեն, ռազմական գույքը տեղափոխել և պահել է իր ավտոտնակում, այնուհետև նյութական օգուտ ստանալու մոլուցքով տարված, ցուցաբերելով անձնական շահագրգռվածություն, անցել պաշտոնական լիազորությունների սահմանը` վաճառել է ռազմական գույքը:


Բացի այդ`ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրթիռա-հրետանային սպառազինության պետ Գրիգորի Նադիրյանը հանդիսանալով պաշտոնատար անձ` զորամասի ստորաբաժանումներում սպառազինության տեխնիկական վիճակը պարզելու նպատակով չի կատարել ստուգումներ, իր զինվորական պարտքն ու գործառնական պարտականությունները կատարելու փոխարեն ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին:


Էրեբունի և Նուբարաշենի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը Գրիգորի Նադիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։