Սկանդալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. yerkir.am

15:03 • 09.02.15

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 5-ին նախատեսված՝ աշխարհահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը տեղի չի ունեցել:  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի բեմադրիչ Մարինա Սարգսյանը հայտնել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել համերգից 2 ժամ առաջ:


Այս մասին հաղորդում է  yerkir.am -ը:

 

Ըստ նրա` առաջին իսկ օրվանից անհասկանալի պատճառներով լարվածություն է նկատվել Կոնսալեսի և թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի միջև, ով էլ պետք է ղեկավարեր նախատեսված համերգը:


Սարգսյանի հավաստմամբ` Կոնսալեսը զարմացած է եղել, թե ի՞նչն է պատճառը, որ Դուրգարյանն ատելությամբ է լցված իր հանդեպ, ու թեև կարողանում են լեզու գտնել իրար հետ, սակայն մաղձը նկատելի է:  


«Համերգից առաջ փորձ նախատեսված չէր, սակայն Դուրգարյանը փորձ էր նշանակել: Համերգի օրը, երբ 5:25-ին ես մտա թատրոն, Դուրգարյանը կանգնած էր դռան մոտ և ինձ հարցրեց` ուր է էդ դաշնակահարը: Ես նրան ասացի, որ Կոնսալեսը 5 րոպեից արդեն թատրոնում կլինի, իսկ նա պատասխանեց, որ Կոնսալեսին 10 րոպե ժամանակ է տալիս, հակառակ դեպքում` երգչախմբին ազատ կարձակի: Կոնսալեսը եկավ ու հարցրեց, թե ի՞նչն էր պատճառը, որ գոռգոռում էր Դուրգարյանը, իսկ Դուրգարյանը նշեց, թե Կոնսալեսը մեղավոր չէ, մեղավորը ես եմ: Այնուհետև նրանք մտան դահլիճ` փորձի, իսկ ես դուրս եկա»,- ասաց Սարգսյանը:  


Նա նշեց, որ դրանից 10 րոպե հետո դահլիճից, գույնը գցած, դուրս է եկել Կոնսալեսը և ասել, որ Դուրգարյանը հրահանգել է համերգը հետաձգել: Կոնսալեսը, Սարգսյանի հավաստմամբ, ահավոր վատ վիճակում է եղել` սփրթնած, շրթունքները կապտած, դողդողացող: 

Ըստ բեմադրիչի՝  Դուրգարյանն իրեն պատասխանել է, թե այդ մարդը չի կարող նվագել, նա չի նվագելու, համերգը հետաձգվում է, իսկ  Կոնսալեսն ասել է, որ Դուրգարյանն ամբողջ տեմպերը փոխել է՝ համերգից ընդամենը 1,5 ժամ առաջ:

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:

Սկանդալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. yerkir.am