«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ոստիկանություն
14.11
Երթի մասնակիցները՝ «Արտակ», «բացահայտում», «միացում», «ամոթ» վանկարկումով շարժվում են Ոստիկանության գլխավոր վարչություն։
Երթը առաջնորդողները կոչ են անում իրենց մտավորականությանը, ինչպես նաև եկեղեցուն՝ միանալ։
«Սա համազգային շարժում է»,-նշում են նրանք։
14.05
Կառավարության շենքի առաջ շարունակվում է «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» անունը կրող բողոքի ակցիան. մասնակիցներն իշխանությունից պահանջում են բացահայտել «Կասեցում» շարժման անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ իրականացված բռնությունը։
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն առաջարկեց միասական երթով գնալ դեպի ոստիկանության շենք։
«Մեկ անգամ ևս ցույց տալու, որ մենք հետևողական ենք լինելու, որ բոլոր մեղավորները պատժվեն»,-ասաց նա։
Ներկանները ծափերով ընդունեցին առաջարկը. Էնֆիաջյանը նշեց, որ կքայլեն Նալբանդյան փողոցով։
Ակցիայի մասնակիցները պահանջեցին ոստիկանության ներկայացուցիչներից ապահովել երթի խաղաղ ընթացքը։










