«Էրեբունի» ԲԿ-ում եռյակ է ծնվել՝ Արամեն, Վահեն ու Վաչեն

16:51 • 09.02.15

«Էրեբունի» բժշկական կենտրոնում փետրվարի 5-ին եռյակ է լույս աշխարհ եկել:


Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ նշելով, որ բեղմնավորումը կատարվել է բնական ճանապարհով, ինչը եռյակի պարագայում բացառիկ դեպքերից է:


Շուշան Հունանյանը տեղեկացրեց նաև, որ երեք տղաների 25-ամյա մայրը, ով Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքից է, ունի ևս մեկ տղա:


Իսկ երեք տղաներին անվանակոչել են՝ Արամե, Վահե, Վաչե, որոնցից առաջինի քաշը եղել է 2.6 կգ, երկրորդինը՝ 2.5 կգ, իսկ երրորդինը՝ 1.7 կգ: