ԻԼԻՊ-ի զինյալները 60-ամյա տղամարդու են գլխատել` նրան մեղադրելով կախարդության մեջ (լուսանկար)
Սիրիայում «Իսլամական պետության» զինյալները հրապարակավ գլխատել են իբրև թե կախարդությամբ զբաղվող տղամարդուն:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` ԻԼԻՊ-ի հերթական զոհը դարձած անհայտ տղամարդուն լուսանկարել են, երբ վերջինս մահապատժի է ենթարկվել ահաբեկչական խմբավորման դիմակավորված դահիճի կողմից: Միջադեպը տեղի է ունեցել Իլիպի հենակետ և դե ֆակտո մայրաքաղաք Ռաքքայի մոտակա գյուղերից մեկում` բազմաթիվ մարդկանց աչքի առաջ:
Զոհի այսպես կոչված` «հանցանքի» մասին մանրամասն տեղեկություններ հայտնի չեն, բայց մոգության և կախարդության մեջ մեղադրանքներն ու կացնով գլխատելու ԻԼԻՊ-ի փորձը զինյալներին շատ չի տարբերում աշխարհի պատկերացման մասին կարծիքների համար կատարվող միջնադարյան վայրագություններից:
Ըստ լուսանկարների, որում պատկերվում է գորշ հագուստ կրող «դատապարտյալը», վերջինս, հավանաբար, 60 տարեկանին մոտ տղամարդ է:













