Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննարկումը տեղափոխվել է փետրվարի 11-ին
Մոսկվայի քաղաքային դատարանը տեղափոխել է գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննարկումը փետրվարի 11-ին: Այդ մասին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից, գրում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի դատարանը փետրվարի 9-ին կքննի «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության բաժնետոմսերի յուրացման գործով անցնող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի երկարաձգման բողոքարկումը:
Հիշեցնենք, որ Բասմանի դատարանը երկարաձգել է գործարարի տնային կալանքը մինչև ապրիլի 19-ը: Գործի հետաքննության ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 28-ը: Գործարարի պաշտպանությունը բողոքարկել է տնային կալանքի ժամկետի երկարաձգումը:
65-ամյա գործարարը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով դրամական միջոցների յուրացման համար: Նա ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել է Նիսից:










