Չինաստանում միլիարդատիրոջ են մահապատժի ենթարկել՝ սպանությունների համար (լուսանկարներ)

10:36 • 09.02.15

Չինաստանում մահապատժի է ենթարկվել միլիարդատեր Լյու Հանը, ով մեղավոր էր ճանաչվել մարդասպանությունների իրագործման ու հանցախմբի ստեղծման համար, հայտնում է lenta.ru-ն:

 

Հայտնի է, որ բացի 48-ամյա Հանից մահապաստժի են ենթարկվել նաև նրա կրտսեր եղբայրն ու հանցախմբի 3 անդամ: 

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 1993թ. Հանի ու նրա եղբոր կողմից ստեղծված հանցախումբը տնօրինել է Սիչուան նահանգի գործարարների աշխատանքը, ինչպես նաև իրագործել 9 սպանություն:

 

Հանն ու հանցախմբի ևս 4 անդամ մահապատժի էին դատապարտվել 2014թ. մայիսին: