ՄԻԵԴ դատավորի համար հայտարարված մրցույթին առաջադրվել է առաջին թեկնածուն. pastinfo.am

11:38 • 09.02.15

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար հայտարարված երկրորդ մրցույթում առաջադրվել է միայն մեկ թեկնածու:


Pastino.am-ը տեղեկացել է Արդարադատության նախարարությունից, որ առայժմ միակ առաջադրված թեկնածուն Լիզա Ռաֆիկի Գրիգորյանն է:



Լիզա Գրիգորյանը 2013թ. մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Իսկ մինչ այդ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:

Ի դեպ, անցած տարի անցկացված մրցույթին Լիզա Գրիգորյանը չէր մասնակցել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։